Ռազմաքաղաքական առումով Ադրբեջանը մտնում է Ռուսաստանի ճնշման տակ. «Դոկտրինա»
Նմանատիպ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարած այցին կողմերի միջեւ ռազմական ոլորտում մեծ թվով հարցեր են համաձայնեցվել: Այս մասին Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնին տեղեկացրել են Ռուսաստանի ռազմական աղբյուրները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլիգ»-ի հետ զրույցում «Դոկտրինա» կենտրոնի տնօրեն Ջասուր Սումերենլին հայտնել է, որ այդ այցին համաձայնեցվել է Ռուսաստանի հետ Ադրբեջանի ռազմական ոլորտում 22 տարվա անկախության ժամանակաշրջանում ամենածավալուն համագործակցության հարցերը: Նրա խոսքով’ շուրջ մեկ տարի տեւած բանակցությունների արդյունքում ձեռքբերված համաձայնությունների արդյունքում Ադրբեջանը մոտ ապագայում Ռուսաստանից միլիարդավոր դոլարներ արժողությամբ զենք եւ ռազմակ? ?ն տեխնիկա է գնելու եւ Ռուսաստանը մասնակցելու է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության օբյեկտների աշխատանքին:
«Դոկտրինա»-ին հասած տեղեկություններով’ Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ անցկացված հանդիպումներում ռազմական ոլորտում հետեւյալ համաձայնություններն են ձեռք բերվել’ առաջին 2-3 տարիների ընթացքում Ադրբեջանը Ռուսաստանից նվազագույնը 4 մլրդ դոլարի զենք եւ ռազմական տեխնիկա գնելու պարտավորություն է ստանձնել: «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ներկայացուցիչները մասնակցություն կունենան Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության օբյեկտների աշխատանքներում (որպես վարժեցնող, նախագծի գործընկեր): Բացի դրանցից, Ռուսաստանի ռազմական արդյուն? ?բերության ընկերությունները մասնակցելու են Ադրբեջանի զինված ուժերի կողմից շահագործվող զենքերի եւ ռազմական տեխնիկայի վերանորոգման եւ արդիականացման գործընթացներին, Ադրբեջանը դադարեցնելու է Կասպից ծովի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ 2011 թ-ից ուժեղացման ընթացքում գտնվող համագործակցությունը: Վերականգնվելու է Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ Կասպից ծովի անվտանգության ապահովման ուղղությամբ երկխոսությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ուսումնառության նպատակով ամեն տարի նվազագույնը 100 ք աղաքացի կուղարկի Ռուսաստանի բարձրագույն ռազմական դպրոցներ, ինչի վերաբերյալ պատրաստված փաստաթուղթը ռուսական կողմը Բաքվին կներկայացնի առաջիկա ամիսներին:
«Հետաքրքիր է, որ բոլոր այս հարցերի մասին պաշտոնապես ոչ մի տեղեկություն չի տրվում»,- նշել է Սումերենլին: Նրա խոսքով’ եթե նշված հարցերն իրականան, փաստորեն դա կնշանակի, որ ռազմաքաղաքական տեսակետից Ադրբեջանը հայտնվում է Ռուսաստանի ճնշման տակ եւ հարկադրված կլինի դադարեցնել ՆԱՏՕ-ի, Թուրքիայի, Իսրայելի եւ այլ երկրների հետ ռազմական համագործակցությունը:
ՌԴ նախագահի հետ Բաքվում ունեցած հանդիպումից հետո Իլհյամ Ալիեւը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունն ակտիվորեն զարգանում է, եւ աճի միտում ունի: «Ներկայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության ծավալը կազմում է 4 մլրդ դոլար: Ադրբեջանն արդեն աշխարհում իրավացիորեն ամենալավերից համարվող ռուսական տեխնիկա գնող առաջատար երկրների շարքում է», -ասել է Ալիեւը եւ համոզմունք հայտնել, որ այդ համագործակցությունն ակտիվորեն շարունակվելու է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում