Տոկիոյի Օլիմպիական խաղերը կարող են կրկին չեղյալ հայտարարվել
15/04/2021 16:38
Նմանատիպ
Տոկիոյում ամառային օլիմպիական խաղերի անցկացումը դեռ հարցականի տակ է: Այս մասին հայտարարել է Ճապոնիայում իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Տոսիխիրո Նիկային:
Նրա խոսքերով, եթե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վատթարանա, ապա սպորտային մրցումները կրկին պետք է հետաձգվեն․ «Եթե ստացվի այնպես, որ խաղերի անցկացումը հնարավոր չլինի, մենք պետք է վճռականորեն կանգ առնենք»,-ասել է նա TBS-ին տված հարցազրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում