Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ի ԶԼՄ-ները դադարել են վերահսկել կառավարությանը. Էդվարդ Սնոուդեն
Նմանատիպ
Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը մերկացրել Է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների Էլեկտրոնային լրտեսման ծրագրերը, New York Times թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել Է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները դադարել են կատարել կառավարության վերահսկման գործառույթը:
«Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո Ամերիկայում նորությունների շատ խոշոր հրատարակություններ հրաժարվեցին կառավարությանը վերահսկելու իրենց գործառույթից՝ այն շրջանում ոչ հայրենասեր երեւալու եւ ֆինանսական վնասներ կրելու վախից, երբ հայրենասիրական զգացմունքները վերելք Էին ապրում: Այս ռազմավարությունը շահավետ Էր գործարարության տեսակետից, սակայն այն թանկ նստեց հասարակության վրա»,- նշել Է Սնոուդենը:
Նրա խոսքով՝ հենց այս պատճառով Է ինքն իր տեղեկատվությունը տրամադրել ամերիկացի վավերագրող ռեժիսոր Լորա Փուատրային եւ բրիտանական Guardian թերթի թղթակից Գլեն Գրինվալդին, այլ ոչ թե ամերիկյան խոշոր հրատարակություններին:
Սնոուդենի հարցազրույցն օգոստոսի 13-ին զետեղված Է New York Times-ի ինտերնետ-կայքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում