Վրաստանում նշում են Աբխազիայում հակամարտության սկսվելու տարելիցը
Նմանատիպ
Վրաստանում օգոստոսի 14-ին նշում են Աբխազիայում հակամարտության սկսվելու տարելիցը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:Վրաստանի պաշտպանության նախարար Թենգիզ Կիտովանին 1992 թվականի օգոստոսի 14-ին հրաման տվեց հանրապետության Ազգային գվրադիան Աբխազական ինքնավարության տարածք մտցնելու մասին՝ հայտարարելով, թե դա անհրաժեշտ Է Փսոու-Ինգուրի երկաթուղին պաշտպանելու համար: Այսպես կոչված «աբխազական գվարդիայի» մարտիկները կրակ բացեցին վրացի զինվորականների վրա: Զինված դիմակայությունը վերաճեց վրաց-աբխազական պատերազմի:
Պատերազմը տեւեց 13 ամիս եւ 13 օր, դրա հետեւանքն Էին հարյուր հազարավոր փախստականները եւ տասնյակ հազարավոր զոհվածները: Թբիլիսին կորցրեց հսկողությունը Աբխազիայի տարածքի նկատմամբ: Զինված դիմակայութան ընթացքում վրացական կողմից զոհվեց շուրջ 15 հազար մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում