Պարոն Ալիեւ, վերջապես տղամարդ եղեք եւ փոխեք հայ ազգի նկատմամբ վերաբերմունքը. ռուս լրագրողին արգելել են մտնել Բաքու
Նմանատիպ
Conde Nast Russia-ի ամսագրերից մեկի ռուս լրագրող Աննա Սահակյանին արգելել են Բաքու մտնել՝ հայկական ազգանուն ունենալու համար: Նա ազգությամբ ռուս է, սակայն ամուսնությունից հետո վերցրել է հայ ամուսնու ազգանունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում՝ արտահայտելով իր վրդովմունքը դեպքի առնչությամբ:
«Մարդկանց ազգությամբ մի դատեք: Ես իհարկե լսել եմ, որ նման բաներ կարող են լինել, սակայն չէի կարողանում հավատալ այդ անհեթեթությանը: Ես հույս ունեմ, որ իմ համեստ խոսքերը կհասնեն Իլհամ Ալիեւի ականջներին, ում նկարը կախված էր օդանավակայանի մաքսային ծառայության ղեկավարի աշխատասենյակում, ով ինձ քաղաքավարի թեյ առաջարկեց, սակայն այդպես էլ թույլ չտվեց սահմանն անցնել՝ փոխարենն առաջարկելով փոխել ազգանունս եւ նորից թռչել:
Ոմանք կարծում են, որ այս քաշքշուկը կապված է եղել Պուտինի այցի հետ: Բայց պարոն Ալիեւ, վերջապես տղամարդ եղեք եւ փոխեք հայ ազգի նկատմամբ վերաբերմունքը: Ես իսկապես շատ էի ցանկանում տեսնել Բաքուն, զբոսնել հին քաղաքի փողոցներով, սակայն միայն ծովի մի մասը կարողացա տեսնել: Եթե իմ ընկերների մեջ կան ադրբեջանցիներ, ես հույս ունեմ, որ նրանք ամաչում են սրա համար»,- գրել է լրագրողը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում