Վրաստանի արտաքին պարտքի ծավալը կազմել Է 4,2 մլրդ դոլար
14/08/2013 17:17
Նմանատիպ
Վրաստանի արտաքին պետական պարտքի եւ պետական երաշխիքներով վերցված վարկերի ծավալը, ըստ երկրի ֆինանսների նախարարության 2013 թվականի մայիսի 31-ի տվյալների, կազմել Է 4,159 միլիարդ դոլար, տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա»-ին:
Տարեսկզբից Վրաստանի պետական պարտքը նվազել Է 198,1 միլիոն դոլարով, հայտնել են ֆինանսների նախարարությունում: Ընդհանուր գումարից երկրի կառավարության պարտքը կազմում Է 3,942 միլիարդ դոլար:
Բերված տվյալները չեն ներառում պարտքի սպասարկման միջոցները: Արտաքին պարտքի գումարները նշված են 2013 թվականի հուլիսի 31-ի դրությամբ արժույթների փոխարժեքների հաշվառմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում