Համերգ՝ նվիրված հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանի ծննդյան 90-ամյակին
Նմանատիպ
Ապրիլի 19-ին, ժամը 19։00 Կամերային երաժշտության տանը կանցկացվի համերգ՝ նվիրված հայ մեծանուն երգեհոնահար և հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր, մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայ Առաքելական եկեղեցու «Սբ. Մեսրոպ Մաշտոց-Սահակ Պարթև» շքանշանակիր Վահագն Ստամբոլցյանի ծննդյան 90-ամյակին:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ որպես մենակատարներ հանդես կգան երգեհոնահարներ Արթուր Ադամյանը, Լուսին Սառաջյանը, Աննա Բակունցը, Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Կարինե Հովհաննիսյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Մարինա Նահապետյանը, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի մենակատարներ Գալինա Ցոլակյանը(սոպրանո) և Քրիստինա Չթչյանը (ջութակ), ինչպես նաև Նարեկ Ավագյանը (ֆլեյտա): Ծրագրում՝ Յ. Ս. Բախ, Գ. Ֆ. Հենդել, Կոմիտաս, Մ. Եկմալյան, Ե. Երկանյան:
Նույն օրը Վահագն Ստամբոլցյանին նվիրված համերգային երեկո կկայանա նաև Չարենցավան քաղաքում: Ա.Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի երգեհոնային դահլիճում ելույթ կունենան երգեհոնահարներ Վահագն Մարգարյանն ու Արմեն Աղաջանյանը:
Աղբյուր` Panorama.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում