«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը «պատերազմ» է հայտարարում ՈՒԵՖԱ-ին
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» և նորաստեղծ ֆուտբոլի Սուպերլիգայի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մանրամասը խոսել է նորաստեղծ մրցաշարի, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի սպառնալիքների մասին:
«Ֆուտբոլը շատ ծանր ժամանակներ է ապրում, և Սուպերլիգան կփրկի այն ֆինանսական ճգնաժամից: «Ռեալը» միայն այս մրցաշրջանում կորցրել է 400 մլն եվրո: Եթե մենք միայն հեռուստաիրավունքով են գումար վաստակում, ապա պետք է խաղանք հզոր թիմերի հետ, որպեսզի այն հետաքրքրի ֆուտբոլասերներին: Մարդկանց 40 տոկոսն այժմ ֆուտբոլ չի դիտում, քանի որ խաղերի մեծ մասն անհետաքրքիր են», – ասել է մադրիդյան ակումբի սեփականատերը:
Ֆլորենտինո Պերեսը նաև նշել է, որ իրենք չեն ցանկանում ստեղծել փակ կազմակերպություն:
«Սուպերլիգան նման է լինելու չեմպիոնների լիգային: 15 մշտական ակումբներին կավելանան հինգը, որոնք ամեն տարի կնվաճեն այդ իրավունքը: Չեմպիոնների լիգան հաղթելու դեպքում ակումբները ՈՒԵՖԱ-ից ստանում են 120 մլն եվրո, իսկ Սուպերլիգայում նրանք ավելի շատ գումար կվաստակեն:
ՈՒԵՖԱ-ն մոնոպոլիա է, և այն պետք է հայտարարեր այն, ինչը որ հայտարարեց երեկ: Խոսակցություն կա, որ մեր ֆուտբոլիստներին թույ չեն տա մասնակցել աշխարհի առաջնությանը, որ «Ռեալին» կհեռացնեն չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչից: Դա բացառվում է: Ամեն ինչ ավարտված է, այդ թվում ՈՒԵՖԱ-ի մոնոպոլիան: ՈՒԵՖԱ-ում կարծում են, որ մենք իրենց սեփականությունն ենք, և իրենք կարող են մեզ հետ վարվել այնպես, ինչպես ցանկանան: Բայց նրանք սխալվում են», – ասել է «Ռեալի» նախագահը:
Նշենք, որ ապրիլի 19-ին եվրոպական 12 ակումբներ հայտարարել են ֆուտբոլի Սուպերլիգա ստեղծելու մասին: ՈՒԵՖԱ-ն նույն օրը հայտարարել է, որ այդ ակումբները կհեռացվեն եվրոգավաթներից, իսկ ֆուտբոլիստներին կարգելեն հանդես գալ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում