Իլհամ Ալիեւը բավարարված չէ Պուտինի հետ հանդիպումից. «Մուսավաթ»

Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների միջե հանդիպման անհրաժեշտություն վաղուց կար, այդ հանդիպման արդյունքում կողմերից ոչ մեկը չկարողացավ հասնել ցանկալի արդյունքների, եւ Իլհամ Ալիեւը բավարարված չէ Պուտինի հետ հանդիպումից: Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը:

«Որոշակի քայլեր նախաձեռնվեցին, եւ կողմերը մասնակիորեն կարողացան հասնել իրենց հետաքրքրությունների բավարարմանը: Ես չեմ գտնում, որ Իլհամ Ալիեւն ամբողջությամբ բավարարված է այդ հանդիպումից», -ասել է ընդդիմադիր առաջնորդը:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 13-ին այց էր կատարել Ադրբեջան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում