Ադրբեջանի նախագահական ընտրություններում թեկնածուների թիվը հասել է 7-ի
Նմանատիպ
Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հաստատել է եւս երկու անձանց թեկնածությունը, ինչով աշնանը տեղի ունենալիք նախագահական ընտրություններում մասնակից թեկնածուների թիվը հասել է 7-ի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-երը, ԿԸՀ-ն հաստատել է Ադրբեջանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ֆուադ Աղասի օղլու Ալիեւի եւ Քաղաքացիների եւ զարգացման կուսակցության առաջնորդ Ալի Նադիր օղլու Ալիեւնի թեկնածությունը:
Ավելի վաղ Ադրբեջանի ԿԸՀ-ն հաստատել էր եւս 5 թեկնածուների փաստաթղթերը. նրանք են’ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածու, կուսակցության առաջնորդ, Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիեւը, «Ազադլըգ» կուսակցության առաջնորդ Ահմեդ Օրուջը, ինքնաառաջադրված իրավաբան Իլգար Մամեդովը (Ալթայ), «Ումիդ» կուսակցության առաջնորդ Իբբալ Աղազադեն, Ադրբեջանի Միասնական ժղովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Գուդրաթ Հասանգուլիեը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում