Հայաստանը և Վրաստանը չպետք է ողբերգություն սարքեն Պուտինի` Ադրբեջան կատարած այցից. վրացի քաղաքագետ
Նմանատիպ
Հայաստանը և Վրաստանը չպետք է ողբերգություն սարքեն Պուտինի’ Ադրբեջան կատարած այցից: Ինչպես հաղորդում է «Գռուզիա-օնլայն»-ը, նման կարծիք է հայտնել վարցի ռազմական փորձագետ Թենգիզ Փհալաձեն:
«Վերընտրությունից հետո սա Վլադիմիր Պուտինի առաջին այցն էր և այն երկար ժամանակ նախապատրաստվում էր, իսկ ՌԴ ղեկավարության թողտվությամբ այն տարբեր մեկնաբանությունների է արժանացել»,- ասում է վերլուծաբանը: Նրա կարծիքով’ ակնհայտ է, որ Ռուսաստանը հետաքրքրություն է ցուցաբերում Ադրբեջանի նկատմամբ, ինչը լիովին հասկանալի է:
«Ի՞նչ պետք է անեն Հայաստանն ու Վրաստանը: Նրանք պետք է ճանապարհներ գտնեն Հարավային Կովկասում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը զարգացնելու համար»,- առաջարկում է Փհալաձեն:
Նման համագործակցության կայացման տեսանկյունից վրացի փորձագետը դիտարկում է նաև Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների սերտացումը Եվրոպական միության հետ: «Հայաստանի և Վրաստանի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը շատ կարևոր է մեր երկրների հետագա զարգացման համար»,- ասել է Փհալաձեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում