Երուսաղեմում ավարտված իսրայելա-պաղեստինյան հանդիպման ընթացքում տեղի է ունեցել «լուրջ քննարկում»
Նմանատիպ
րուսաղեմում ավարտվել է իսրայելա-պաղեստինյան ուղղակի բանակցությունների երկրորդ փուլը, որոնք տեւել են շուրջ հինգ ժամ: Ինչպես օգոստոսի 15-ին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները, տեղի է ունեցել լուրջ քննարկում եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ժամանակներս անցկացնելու հաջորդ հանդիպումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Իսրայելական կողմից հանդիպմանը մասնակցել են արդարադատության նախարար Ցիպի Լիվնին եւ վարչապետի հատուկ ներկայացուցիչ Իցհակ Մոլհոն, պաղեստինյան կողմից՝ հաշտության հարցերով գլխավոր բանակցորդ Սայիբ Արիքաթը եւ ՖԱԹՀ շարժման բարձրաստիճան ներկայացուցիչ Մուհամեդ Շտայան:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ բանակցություններն ընթացել են մամուլի համար դռնփակ ռեժիմով: Իսրայելի արդարադատության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Միա Բենգելը պարզաբանել է, որ մամուլի ներկայացուցիչների առջեւ հայտարարություններ անելուց հրաժարվելը պայմանավորված է այն ձգտմամբ, որ «թիմերին հնարավորություն տրվի միասին աշխատել՝ չմտածելով դռների մոտ սպասող լրագրողների մասին»:
Ենթադրվում է, որ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա արդեն հաջորդ շաբաթ Հորդանան գետի Արեւմտյան ափին: Ավելի վաղ հանդիպման անցկացման վայր է նշվել Երիքոն քաղաքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում