Քրեական գործ է հարուցվել

Քրեական գործ է հարուցվել

Երեկ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիաների առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի՝ խուլիգանության հատկանիշներով։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։

Հիշեցնենք, որ Դատախազության առջև ի պաշտպանություն ձերբակալված սյունեցիների բողոքի ակցիա իրականացնողներից 14 անձ է բերման ենթարկվել: Մինչ այդ ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև ընդհարում է եղել, որին նախորդել էր քաղաքացիների կողմից Դատախազության շենքի ուղղությամբ հավկիթներ նետելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում