ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականը պարտվեց Ալբանիային

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը արտագնա խաղում 2-0 հաշվով պարտվեց Ալբանիայի թիմին:

Հանդիպման մեկնարկից ընդամենը 20 րոպե անց տան տերերը առաջ անցան հաշվի մեջ: Անդրադարձի շնորհիվ գոլի հեղինակ դարձավ Վալդե Ռամանը: Գոլից հետո Ալբանիայի հավաքականը սկսեց ավելի վստահ խաղալ: Հայաստանի ազգային թիմը փորձեց հետ բերել կորցրածը, սակայն’ անհաջող: Խաղի նույն տեմպն եւ «ձեռագիրը» դրսեւորվեց նաեւ երկրորդ կեսում: Փոխարինման մտած Երմիզ Կաչեն խփեց նաեւ Ալբանիայի երկրորդ գնդակը: Մեր հավաքականի անդամներին այդպես էլ չհաջողվեց գտնել իրենց խաղը, եւ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով’ հօգուտ Ալբանիայի:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումն կանցկացնի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Սեպտեմբերին ՀՀ ազգային թիմը կհյուրընկալվի Չեխիայի թիմին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում