Որ դեպքում են երեխաները ծանր տանում կորոնավիրուսը
23/04/2021 18:06
Նմանատիպ
Ռուսաստանում երեխաների մոտ կորոնավիրուսի ծանր ընթացքի բոլոր դեպքերը կապված են ցանկացած ուղեկցող հիվանդությունների հետ: Այս մասին հայտարարել է մանկաբույժ Աելիտա Բիրյուկովան:
«Եթե երեխան ծանր սրտանոթային անբավարարություն կամ հետվիրահատական վիճակ ունի, դրան գումարվում է կորոնավիրուսը, ապա իրավիճակն ավելի է բարդանում»,-բացատրել է մասնագետը։
Չնայած այն հանգամանքին, որ երեխաների մեծ մասն այնուամենայնիվ հեշտ են տանում կորոնավիրուսը, մանկաբույժները չեն բացառում, որ որոշ անչափահասների կսկսեն պատվաստել: Սակայն, ըստ Բիրյուկովայի, այս հարցը դեռ օրակարգում չկա:
«Հնարավոր է, որ լինեն պատվաստումներ այն երեխաների շրջանում, ովքեր ունեն շաքարախտ, գիրություն կամ ծանր ուղեկցող հիվանդություններ»,- հավելել է բժիշկը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում