Բարսելոնան նոր պայմանագիր կառաջարկի Մեսսիին
Նմանատիպ
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան աշխատում է Լիոնել Մեսսիի նոր՝ 3 տարվա պայմանագրի ուղղությամբ՝ փորձելով համոզել նրան մնալ թիմում։ Այս մասին հաղորդում է ESPN-ն։
Կատալոնական ակումբի նախագահը գիտակցում է, որ իրենք այլևս չեն կարող Մեսսիին այնքան վճարել, որքան նա հիմա է ստանում (տարեկան մոտ 75 մլն եվրո), ու տարբեր ձևեր է փորձարկում նրան թիմում պահելու համար։
Նշվում է, որ Լապորտայի նոր գաղափարը նրանում է, որ Մեսսիին ավելի երկարաժամկետ պայմանագիր առաջարկի` ճգնաժամից դուրս գալուց հետո նրա աշխատավարձի նվազեցումը հետագայում կոմպենսացնելու համար։
Մեսսին, որի պայմանագիրն արդեն հունիսի վերջին ավարտվում է, ավելի վաղ ցանկություն էր հայտնել պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ։ Բայց ինչպես գրում է աղբյուրը՝ ճգնաժամի պայմաններում Լապորտան նման պայմաններով գործարք չի կարող իրեն թույլ տալ, դրա համար էլ հույս ունի համոզել Մեսսիին ստորագրել երկու տարով պայմանագիր՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգման հնարավորությամբ։
Աղբյուր ArmSport.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում