Իրանում հայտնաբերվել են 1,8 տրիլիոն դոլար գումարի նավթի պաշարներ
15/08/2013 11:21
Նմանատիպ
Իրանում հայտնաբերվել են 1,8 տրիլիոն դոլար ռեկորդային գումարի նավթի պաշարներ: Այս մասին օգոստոսի 15-ին հաղորդել Է Մեհր գործակալությունը:
«Այս թիվն ստացվել Է ածխաջրածինների ընթացիկ համաշխարհային գների հաշվառմամբ,- հայտարարել Է Իսլամական Հանրապետության նավթի փոխնախարար Ահմադ Գալեբանին:- Այս գումարը զուգադրելի Է վերջին ավելի քան հարյուր տարում նավթի արտահանումից Իրանի եկամուտների հետ»:
Ըստ Նավթ արտահանող երկրների կազմակարպության (ՕՊԷՔ) տվյալների՝ Իրանում «սեւ ոսկու» հանույթն այս տարվա հուլիսին հասել Է օրական 2,68 միլիոն բարելի: Ըստ որում, ինչպես նշել Է Գալեբանին, «վերջին մի քանի տարում» երկրում հետախուզվել են 18,6 միլիարդ բարելի հասնող նոր հանքավայրեր, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում