Որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել
26/04/2021 10:59
Նմանատիպ
Ապրիլի 24-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի ենթաշրջանում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել:
Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն Արցախի փրկարարները նախատեսում են շարունակել վաղը: Ուղղության մասին կտեղեկացնենք նախապես:
Հետևեք մեզ նաև Telegram-ում