Շերը՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Շերը՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Ազգությամբ հայ հայտնի փոփ-աստղ Շերն արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Բայդենը դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որն ավելի քան մեկ դար առաջ օսմանյան թուրքերի կողմից մեկուկես միլիոն հայերի սպանությունը ճանաչեց որպես ցեղասպանություն: «Տասնամյակներ տևած պայքարից հետո Միացյալ Նահանգների կառավարությունը վերջապես հաստատեց, որ այն գտնվում է պատմության ճիշտ կողմում ՝ շնորհիվ նախագահ Բայդենի», – TODAY -ին ասել է 74-ամյա փոփ աստղը, որը 2020 թվականին քարոզարշավ էր անցկացնում Բայդենի օգտին: «Չնայած մարդկության դեմ հանցագործությունների մասին ցավալի հիշեցում լինելուն, ամբողջ աշխարհում մարդիկ վերջապես կարող են իմանալ, որ իրենց նախնիների հիշողությունները չեն մոռացվի Միացյալ Նահանգների կողմից այս պաշտոնական ճանաչման շնորհիվ», – ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում