Խոխաս ճանապարհն անց ա կացալ, գնա գառը բերի, թուրքերը դուրս են եկել, որ էրեխուս բռնեն տանեն. Շուռնուխի բնակիչ

Խոխաս ճանապարհն անց ա կացալ, գնա գառը բերի, թուրքերը դուրս են եկել, որ էրեխուս բռնեն տանեն. Շուռնուխի բնակիչ

«5–րդ ալիքը» ռեպորտաժ է պատրաստել սահմանամերձ Շուռնուխում ապրող Գրիգոր Դարբինյանի մասին, որը ներկայացնում է, թե ինչ է իրականում կատարվում սահմանամերձ գյուղերում։ Անասնապահությամբ զբաղվող Գրիգորը պատմում է, որ տուն է կառուցել, զբաղմունք ունի, սակայն այսօր պիտի այդ ամենը թողնի ու գնա, քանի որ սեփական ընտանիքի, երեխաների կյանքը վտանգված է։

«Խոխաս էն օրը ճանապարհն անց ա կացալ, գնա գառը բերի, թուրքերը հենա դուրս են եկել, որ գան էրեխուս բռնեն տանեն։ Ասում եմ՝ զենք տվեցեք, վեր գնանք, որ թուրքը կրակենք վեչ, յանի ծնողը տեսնա իր էրեխեն թուրքը տանու՞մ ա»,– ասում է նա ու հավելում, որ իրենք անզեն են, ձեռքներին ունեն ընդամենը մի փայտ, բայց կանգնած են զենքով, զրահաբաճկոնով զինված թշնամու դեմ հանդիման։ «Բա դրանից հետո ես ապահո՞վ եմ»,– ասում է նա։ Ամեն վայրկյան վախը սրտներում ապրող շուռնուխցու տան ամեն պատին տեսախցիկներ են դրված, որպեսզի հետևեն՝ թշնամին հանկարծ իրենց տուն չմտնի, իրենց չվնասի։

Գրիգորն ասում է, որ արդեն համբերության բաժակը լցվել է ու իշխանությունից անվտանգության երաշխիք է ուզում, որպեսզի շարունակի մնալ Շուռնուխում, իսկ մինչ այդ կադրերում երևում է, թե ինչպես է գյուղացու խոզին թուրքը կրակել ու վնասել։ Ամեն վայրկյան թշնամու շունչն ու ներկայությունը թիկունքում զգացող գյուղացին չի ուզում, որ իր երեխաներին թշնամին վնասի, որ հետո «իշխանությունը գա ու մի հատ ցավակցություն հայտնի, գնա»։ «Հլը ասում են՝ գնա Փաշինյանին ընտրի, գնամ ի՞նչը ընտրեմ, գիշերը գողեգող եկել, 2 հատ տուն է մտել ու գնացել»,– զայրացած ասում է Գրիգորն ու շեշտում, թե՝ թող գար, ինքն իր պայմանները Փաշինյանին կներկայացներ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում