Թուրք պատգամավորն ուսանելի է համարել հայկական, հրեական եւ հունական լոբբիին
Նմանատիպ
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավոր Իդրիս Բելը երկիրը դրսում ներկայացնելու հարցում ուսանելի եւ օրինակելի է համարել հայկական, հունական եւ հրեական լոբբիի աշխատանքը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով haberahval.com լրատվական կայքը, Ստամբուլի Գեզի այգու պահպանության ակցիաներից սկիզբ առած եւ դեռեւս շարունակվող հակակառավարական ցույցերի առնչությամբ Բալը մատնանշել է թուրքական կառավարության թույլ տված սխալներն ու դասեր քաղելու անհրաժեշտությունը:
Թուրք պատգամավորը քննադատել է ընդդիմադիրներին այդ անկարգություններից ու ստեղծված քաոսից քաղաքական դիվիդենտներ կորզելու փորձերի համար: «Այն վնասը, որ Գեզիի պատճառով հասցվեց Թուրքիայի տնտեսությանը, իրենց վրա կզգան թե իշխանությունները, թե ընդդիմությունը, թե ժողովուրդը», -ասել է նա:
Բալը ուշադրության է հրավիրել Գեզիի իրադարձություների հետ կապված արտասահմանյան մամուլում Թուրքիայի հասցեին հնչած քննադատություններին եւ շեշտել, որ երկիրը լուրջ կարիք ունի դրսում իրեն ներկայացնելու, մատուցելու եւ բացատրելու: Այդ առումով նա ուսանելի եւ օրինակելի է համարել հայկական, հունական եւ հրեական լոբբիին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում