Ռասել Քրոուն Thor: Love & Thunder ֆիլմում հանդես կգա Զևսի կերպարում

Ռասել Քրոուն Thor: Love & Thunder ֆիլմում հանդես կգա Զևսի կերպարում

Հոլիվուդյան հայտնի դերասան Ռասել Քրոուն նոր Thor: Love & Thunder ֆիլմում մարմնավորում է հին հունական աստվածներից Զևսին, հայտնում է Greek City Times-ը։

Դերասանն այս լուրը հաստատել է Aussie Joy 94.9 ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում:

«Ես նստելու եմ հեծանիվս և բարձրանալու եմ Disney Fox-ի նկարահանման հրապարակ, որտեղ ժամը 9։15-ի սահմաններում լինելու եմ Զևսը։ Դա Thor-ի համար է և Զևսի կերպարում իմ վերջին օրն է ու ես վայելելու եմ այն», – ասել է 57-ամյա Ռասել Քրոուն։

Thor: Love & Thunder ֆիլմը էկրաններ է բարձրանալու 2022 թվականի մայիսին։ Ֆիլմում խաղում են նաև Թեսսա Թոմփսոնը, Նատալի Փորթմանը և այլոք։

Աղբյուր՝ Tert.am

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում