Ռուսաստանը «Սպուտնիկ V»-ի առաջին խմբաքանակն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանը «Սպուտնիկ V»-ի առաջին խմբաքանակն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ

«Լազարեւյան ակումբը» «Սպուտնիկ V»-ի առաջին խմբաքանակն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ` բնակչությանը պատվաստելու համար: Ապրիլի 26-ին Մոսկվայից Երեւան է ուղարկվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 7500 կրկնակի դեղաչափ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, որը գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում:

Այս մարդասիրական ակցիան ձեռնարկվել է Ռուսաստանի կառավարության կողմից` միջազգային ռուս-հայկական «Լազարեւյան ակումբի» նախաձեռնությամբ եւ ֆինանսական աջակցությամբ: «Այս տարվա հունվարին Պետդուման կողմ քվեարկեց Ռուսաստանի Դաշնության կառավարությանը դիմելու իմ առաջարկությանը` «թեժ կետերում», այսպես կոչված, «չճանաչված պետություններում»՝ Մերձդնեստրում ԴԺՀ-ում, LԺՀ-ում եւ Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչությանը պատվաստելու հարցում օգնելու համար»,- ասել է «Լազարեւյան ակումբի» համակարգող, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

«Այսօր մենք՝ ՄՊՀ բժշկական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Կամալովի հետ միասին, Երեւան ենք ուղարկել մի չվերթ, որից, մեր հանձնարարությամբ, Ռուսաստանի կառավարության կողմից հատկացված եւ «Լազարեւյան ակումբի կողմից գնված պատվաստանյութը» կուղարկվի անմիջապես Ստեփանակերտ՝ ռուս բժիշկներին, ովքեր արդեն խաղաղապահ զորքերի պատվաստման փորձ ունեն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր մասնակից են այս պատվաբեր գործողությանը՝ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակին, ՌԴ կառավարության փոխվարչապետ Տատյանա Գոլիկովային, Արմայիս Կամալովին, Սամվել Կարապետյանին, Սերգեյ Համբարձումյանին, Կամո Ավագումյանին եւ «Լազարեւյան ակումբից» մնացած բոլոր նվիրատուներին։

Ակցիային աջակցություն է ցուցաբերում ԼՂՀ նախկին նախագահ Բակո Սահակյանը: Այս նպատակով միջոցները տնօրինելու նախաձեռնությամբ են հանդես եկել նաեւ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Արկադի Ղուկասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում