Բաղդադում իրականացված պայթյուններն ինը մարդու կյանք են խլել, եւս 25-ը վիրավորվել են

Ինը մարդ Է օգոստոսի 15-ին զոհվել Բաղդադի կենտրոնական մասում իրականացված պայթյունների հետեւանքով, եւս 25-ը վիրավորվել են, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով քուվեյթյան «Ար Ռայ» հրատարակությանը:

Նրա տվյալներով՝ չորս մարդ զոհվել, եւս 12-ը տուժել են Էլ Ալաուի շրջանում ականապատված ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով: Եվս հինգ իրաքցիներ զոհվել են եւ 13-ը վիրավորվել Բաբ Էլ Մուազամ թաղամասում իրականացված համանման պայթյունից:

Օգոստոսի լույս 15-ի գիշերը Իրաքում, ըստ տարբեր տվյալների, ահաբեկչական գործողությունների զոհ Է դարձել յոթից մինչեւ 15 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում