Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված Գևորգ Արշակյանը ֆենոմեն էր

Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված Գևորգ Արշակյանը ֆենոմեն էր

Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված Գևորգ Արշակյանը ֆենոմեն էր: Գևորգն ընդամենը 24 տարեկան էր, բայց հասցրել էր միաժամանակ սովորել և կարմիր դիպլոմով ավարտել Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը, իրավաբանության ֆակուլտետը, Վազգեն Սարգսանի անվան ռազմական համալսարանը։

Գևորգը դեռևս 2017 թվականին տվել էր մի հարցազրույց, որ կարծես թե ինչ-որ չափով կանխագուշակում էր ապագան, որոշ չափով ցույց տալիս նրա կյանքի և ապրելու դիմանկարը: Հարցազրույցը պատրասվել է դեռևս 4 տարի առաջ, երբ մտքիս եկավ համալսարանի ամենակրեատիվ մարդկանց հետ բլից հարցազրույց անկացնել և որոշ չափով բացահայտել նրանց, իզուր չէր, որ մտքիս հենց առաջինը նա եկավ: Ստորև ներկայացնեմ հարցազրույցը, որը միայն մի մասն է Գևորգ Արշակյան ֆանտաստիկ մարդու հետ:

9 հարց՝ Գևորգ Արշակյանին

– Կամուսնանաս եթե…
– Առանց եթե. ամուսնանալն ընտանիք կազմելու նախապայման է, իսկ ընտանիք կազմելը մարդու առաքելությունն է:

– Կհեռանաս եթե…
– Դիտարկել պետք է ինչից կամ ումից հեռանալը. մի բան կա հաստատ, երկրիցս չեմ հեռանա երբեք:

– Կստես եթե…
– Դա լինի արդարության գինը:

– Կծիծաղես կեղծ եթե…
– Կժպտամ բազմանշանակ, բայց կեղծ ծիծաղի չի հասնի:

– Կբարկանաս եթե…
– Տրամաբանությունը զոհվի:

– Կփրկես դավաճանին եթե…
– Ինքն իրեն ուզում է փրկել:

– Կսպանես եթե…
– Հայրենիքն ու պետությունը պաշտպանելիս, բայց դա արդեն սպանություն չեմ դիտարկի:

– Կպարտվեմ եթե…
– Ինքս ինձ չճանաչեմ:

– Ես Գևորգ Արշակյանն եմ և կարող եմ ի՞նչ անել…
– Կարող եմ վայելել կնոջ գեղեցկությունը:

Հարցազրույցը պատրաստել է Վ. Ամիրջանյանը:

Աղբյուրը՝ 1lurer.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում