Ե՞րբ աշխարհը կվերադառնա բնականոն կյանքի ռիթմին․ Բիլ Գեյթսը ժամկետ է կանխատեսել

Ե՞րբ աշխարհը կվերադառնա բնականոն կյանքի ռիթմին․ Բիլ Գեյթսը ժամկետ է կանխատեսել

Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ աշխարհը լիարժեքորեն բնականոն կամ նախակորոնավիրուսային կյանքի ռիթմին կարող է վերադառնալ միայն 2022 թվականի վերջում, երբ բոլորի համար հասանելի կլինեն հակակորոնավիրուսային պատվաստանյութերը։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ Նա ասել է, որ մոտ ապագայում այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան, կկարողանան իրենց բնակչության մեծ մասին պատվաստել, ինչը հնարավորություն կտա, որ զարգացած երկրների համար պատվաստանյութերի հասանելիությունը մեծանա։

«Որոշ զարգացած երկրներ արդեն այս ամռանը կհասնեն պատվաստումների բարձր մակարդակի եւ կսկսեն արտադրել պատվաստանյութեր ամբողջ աշխարհի համար արդեն այս տարեվերջից։ Մենք իհարկե ամբողջապես այս հիվանդությունն արմատախիլ անել չենք կարող, սակայն վարակման տեմպերը նվազագույնի կարող են հասցնել մինչեւ 2022-ի տարեվերջ»,- ասել է միլիարդատերը։

Նա նաեւ կարծիք է հայտնել, որ արդարացի չէ այն, որ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան սկսել են երիտասարդ տարիքային խմբերի ներկայացուցիչների պատվաստում, քանի որ այնպիսի երկրներ, ինչպիսիք Բրազիլիան կամ ՀԱՀ-ն են, դեռ չեն հասցրել տարեցների /ավելի քան 60 տարեկանների տարիքային խմբի/ ամբողջական պատվաստումն իրականացնել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում