Արքայազն Ուիլյամը կավարտի գործուղումն Ուելս եւ ավելի շատ ժամանակ կնվիրի ընտանիքին
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը հայտարարել Է, որ հաջորդ ամսին կավարտի եռամյա գործուղումն Ուելս՝ որպես ռազմա-փրկարարական ուղղաթիռի օդաչու: Այս մասին Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու թոռը հայտարարել Է Անգլսի կղզում, որտեղ բանակում Է նրա զորամասը, եւ որտեղ նա մինչեւ վերջին ժամանակներս ապրում Էր կնոջ՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթի հետ,
Ուիլյամի խոսքով՝ ինքը մտադիր Է ավելի շատ ժամանակ նվիրել ընտանիքին անցյալ ամսին իր եւ Քեյթի առաջին երեխայի ծնվելուց հետո: Արքայազնը հայտարարել Է, որ կտեղափոխվի այլ վայր, սակայն չի հայտնել, թե ուր:
«Պետք Է ասեմ, թե ես կարծում Էի, որ փրկարար-օդաչուի պարտականությունների կատարումը պահանջում Է ֆիզիկական եւ մտավոր ուժերի մեծ լարում, սակայն երեք ամսական երեխայի խնամքն ավելի դժվար Է»,- ասել Է Ուիլյամը՝ ելույթ ունենալով Անգլսիի բնակիչների հետ կայացած հանդիպման ժամանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում