Ապրիլի 26-ից Փաշինյանը և իր ընտանիքը կառավարական ամառանոցներից պետք է տեղափոխվեն Շենգավիթի իրենց բնակարան․ Է.Ղազարյան

Ապրիլի 26-ից Փաշինյանը և իր ընտանիքը կառավարական ամառանոցներից պետք է տեղափոխվեն Շենգավիթի իրենց բնակարան․ Է.Ղազարյան

2021 թվականի ապրիլի 26-ից ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր ընտանիքի անդամները Սևանի և Երևանի կառավարական այս ամառանոցներից պետք է տեղափոխվեն Երևանի Շենգավիթ թաղամասի իրենց բնակարան։ Այս մասին Facebook_ի իր էջում գրել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Կարծում եմ` նկարներից շատերի համար տեսանելի և պարզ կլինի, թե ինչի համար է, որ Նիկոլ Փաշինյան ու իր տիկինը ոչ մի կերպ չեն ցանկանում հրաժարվել հազարավոր երիտասարդ մարդկանց արյան և կորսված հայրենիքի վրա քարշ եկող, մահ և ավերածություններ բերող իրենց իշխանությունից»,-ընդգծել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Էդգար Ղազարյանը հայտարարել էր, որ Սահմանադրության համաձայն Նիկոլ Փաշինյանը հրաժարականից հետո չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում