Թբիլիսիում պատրաստվում են վերանվանել «Վարդերի հեղափոխության» հրապարակը
Նմանատիպ
Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) պատգամավորներն օգոստոսի 14-ին կայացած նիստի ընթացքում քննարկել են քաղաքի ենթակառուցվածքի առանձին օբյեկտների վերանվանման հարցը: Այդ մասին օգոստոսի 15-ին հաղորդել Է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքային խորհրդի մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, ծրագրվում Է, որ «Վարդերի հեղափոխության» հրապարակը կվերանվանվի ի պատիվ 1980-ական թվականների հայտնի այլախոհ Մերաբ Կոստավայի, իսկ Թբիլիսիի միջազգային օդանավակայանը կարող Է կոչվել Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի անունով: Պատգամավորները քննարկում են նաեւ Եվրոպայի պարկի հնարավոր վերանվանումը, որտեղ տեղադրված Է նշանավոր ապակե Խաղաղության կամուրջը, որը կապում Է Մտկվարի (Քուռ) գետի աջ եւ ձախ ափերը:
Այդ հարցերի վերաբերյալ վերջնական որոշումը սակրեբուլոյի նախագահ Իրակլի Շիխիաշվիլին կհայտատարի օգոստոսի 16-ին կայանալիք ճեպազրույցի ժամանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում