Ավելի քան 3 միլիոն մահ․ Կորոնավիրուսային թվերն աշխարհում
28/04/2021 08:13
Նմանատիպ
Աշխարհում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 657 510 նոր դեպք է գրանցվել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Հաղորդվում է, որո վերջին մեկ օրում կորոնավիրուսից 11 152 մարդ է մահացել:
Այդպիսով, ըստ ԱՀԿ-ի ամփոփ տվյալների, համավարակի սկզբից ի վեր ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման 147 539 302 դեպք է գրանցվել, մահացել է 3 116 444 վարակակիր: Վարակման դեպքերի ավելի քան 51%-ը բաժին է ընկնում Հարավարևելյան Ասիային (337 235), երկրորդը՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներին (132 244) և երրորդը՝ Եվրոպային (118 068):
Վարակման ամենամեծ թվով դեպքերն արձանագրվել են Միացյալ Նահանգներում (31 742 914), ապա՝ Հնդկաստանում (17 636 307) և Բրազիլիայում (14 340 787):
Հետևեք մեզ նաև Telegram-ում