Խնդրում եմ ձեզ պատգամավորին վայել արձագանքներ անել. ԱԺ-ում կրքերը թեժացան

Նմանատիպ
Այսօր Ազգային ժողովում նիստի ժամանակ կրքերը մի պահ թեժացան Աննա Գրիգորյանի ելույթի ժամանակ:
Պատգամավորը սյունեցիների մասին արտահայտվողներին հորդորեց որակումներ չտալ՝ նշելով, որ որևէ մեկն իրավունք չունի որոշելու, թե ինչպիսին պետք է լինի սյունեցին. «Եթե իրավական գործընթացով պետք է անցնեն, թող անցնեն, դուք չեք որոշում մարդիկ խուլիգան են, թե՝ ոչ»:
Նշենք, որ Գրիգորյանի ելույթի հենց սկզբից նիստերի դահլիճից ինչ-որ մեկը՝ իմքայլական, անընդհատ ընդհատում էր: Պատգամավորը մի քանի անգամ ստիպված եղավ հորդորել չընդհատել իրեն. «Խնդրում եմ ձեզ պատգամավորին վայել արձագանքներ անել ու իմ խոսքը չընդհատել»,- նշեց նա՝ պատասխանելով ընդհատումներից մեկին:
Ավելի ուշ իր ելույթում Լիլիթ Մակունցը կոչ արեց բոլորին տարանջատումներ չանել ՀՀ քաղաքացիների միջև՝ սյունեցիների կամ ոչ սյունեցիների: Նա խնդրեց ու կոչ արեց բոլորին Հայաստանը չբաժանել մասերի:
Հավելենք, որ Աննա Գրիգորյանի ելույթն ամենայն հավանականությամբ ուղղված էր իմքայլական Վահագն Ալեքսանյանին, ով իրեն թույլ էր տվել որոշ որակումներ տալ քաղաքացիներին մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում