Բրյուսելում ծաղկի առաջին փառատոնը քաղաքի կենտրոնական հրապարակը վերածել Է զբոսայգու
15/08/2013 16:23
Նմանատիպ
Բրյուսելում օգոստոսի 15-ին բացվել Է «Ֆլորալիա» ծաղկի առաջին փառատոնը: Մինչեւ կիրակի քաղաքի կենտրոնական հրապարակը՝ Գրան պլասը, վերածվել Է կանաչ զբոսայգու, իսկ քաղաքապետարանի գոթական աշտարակը բառացիորեն «թաղվել Է» ծաղիկների մեջ:
Բելգիայից եւ հարեւան երկրներից ֆլորիստները քաղաքապետարանի սրահներում եւ պատշգամբներում տեղադրել են վիթխարի կոմպոզիցիաներ, որոնք ստեղծված են ընդհանուր առմամբ ավելի քան 100 հազար ծաղիկներից:
«Ֆլորալիան» անցկացնում Է նույն այն գեղարվեստական խումբը, որը երկու տարին մեկ զբաղվում Է Բելգիայի մայրաքաղաքի գլխավոր հրապարակում հռչակավոր ծաղկահյուս գորգի ստեղծմամբ: Եթե «Ֆլորալիայի» պրեմիերան հաջողություն ունենա, ապա այս փառատոնը նույնպես կանցկացվի երկու տարին մեկ անգամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում