Թռչունների երամը ծխնելույզի միջով ներխուժել է առանձնատուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թռչունների երամը ծխնելույզի միջով ներխուժել է առանձնատուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում թռչունների երամը ծխնելույզի միջով ներխուժել է առանձնատուն, հաղորդում է ktla.com-ը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ և թռչուններին դուրս բերելու համար պահանջվել է մի քանի օր։

Տան բնակչուհու խոսքով՝ ընտանիքի անդամներն ապրիլի 21-ին ընթրիքից տուն վերադառնալով՝ հայտնաբերել են, որ ծխնելույզի միջով իրենց տուն թափանցած թռչունների երամն ամենուր է՝ հյուրասենյակում, խոհանոցում, ննջասենյակներում։

«Դժվար է բացատրել։ Պետք էր սեփական աչքերով տեսնել, այլապես անհնար է նկարագրել։ Մենք 800-ից հետո կորցրել էինք հաշիվը»,- ասել է նա։

Տանտիրուհու խոսքով՝ սկզբում զանգահարել են Լոս Անջելեսի շրջանի շերիֆի գրասենյակ, որտեղ նրանց խորհուրդ են տվել դիմել կենդանիների վերահսկման կենտրոն, սակայն, կնոջ խոսքով, կենտրոնում էլ հորդորել են պարզապես բաց թողնել պատուհաններն ու դռները։

Նշվում է, որ թռչուններին տնից դուրս բերելու համար ընտանիքի անդամներին, ընդհանուր առմամբ, պահանջվել է 3 օր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում