Մուհամեդ Մուրսիի ձերբակալությունը երկարացվել Է մինչեւ 30 օր
15/08/2013 17:55
Նմանատիպ
Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի ձերբակալությունը երկարացվել Է մինչեւ 30 օր: Այդ մասին օգոստիսի 15-ին հաղորդել Է ՄԵՆԱ պաշտոնական լրատվական գործակալությունը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ Մուրսին ձերբակալվել Է հուլիսի 26-ին Կահիրեի վճռաբեկ դատարանի խորհրդական Հասան Սամիրի կարգադրությամբ: Մուրսին մեղադրվում Է լրտեսության եւ պետական դավաճանության, 2011 թվականի սկզբին հակակառավարական ելույթների օերին բանտից փախչելու, ինչպես նաեւ երկրում հարձակումներ կատարելու նպատակով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ համագործակցելու եւ այլ հանցագործություններ կատարելու մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում