Գերմանիան առաջարկում Է եվրոպական երկրների ԱԳ նախարարների խորհրդաժողով գումարել
Նմանատիպ
ԳՖՀ-ի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելեն հանդես Է եկել եվրոպական երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների «ճգնաժամային հանդիպում» անցկացնելու օգտին, որը նվիրված կլինի Եգիպտոսի իրադրությանը: Այդ մասին նա օգոստոսի 15-ին հայտարարել Է Թունիսում, որտեղ գտնվում Է այցով:
«Կարծում եմ, որ այժմ նպատակահարմար կլիներ այնպես անել, որ Եվրոպայի ներկայացուցիչները եւ եվրոպական երկրները շատ շուտով հանդիպեն, հնարավոր Է եւ նախարարների մակարդակով»,-ասել Է Գերմանիայի դիվանագիտության ղեկավարը: Նրա կարծիքով՝ այդ հանդիպմանը հնարավոր կլիներ «համատեղ գործողություններ» քննարկել Եգիպտոսի իրադրության կապակցությամբ:
«Դա կարեւոր Է, քանի որ խոսքը Եվրոպայի հետ հարեւանության մասին Է»,-փաստարկել Է Վեստերվելեն: «Այդ իրադարձությունները տեղի են ունենում ոչ այլուր, այլ մեր հարեւանությամբ»,-հավելել Է ԳՖՀ-ի արտաքին գործերի նախարարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում