Մոտ 12 ժամ ջուր չի լինելու Էրեբունի վարչական շրջանում
30/04/2021 14:37

Նմանատիպ
Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 30-ին ժամը 09.15-ից մինչև 21.00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների, Վարդաշենի 1-12 փողոցների, Նոր Արեշի 7, 9 և 20-50 զույգ համարների փողոցների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունից:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,– ասվում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ի տարածած հաղորդագրությունում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում