Հայկական կողմին են փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն․ԱԻՊԾ
30/04/2021 20:39
Նմանատիպ
Արցախի հյուսիսային ուղղությունից` «Արեգասար» կոչվող տեղանքից այսօր ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել` նախնական տվյալներով ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ը։
Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել կամ ադրբեջանական կողմից փոխանցվել է ընդհանուր 1552 աճյուն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում