Քաղաքական կոնսուլտացիաներ, մինչև այս դաշինքի ձևավորումը, եղել են Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ-ի հետ․ Սոս Հակոբյան

Քաղաքական կոնսուլտացիաներ, մինչև այս դաշինքի ձևավորումը, եղել են Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ-ի հետ․ Սոս Հակոբյան

Ես վստահորեն ասում եմ, որ Արթուր Վանեցյանը որպես «Հայրենիք» կուսակցության նախագահ շատ առանցքային դեր է ունենալու արտահերթ ընտրություններում և ամբողջ քաղաքական գործընթացում, բայց թե ով կլինի առաջին համարը, և ինչ տեսքով կլինի կառավարության կամ ԱԺ-ի ցուցակը դեռ հստակեցում չկա։ Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, ասուլիսին ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի՝ վարչապետի պաշտոնում առաջդրվելուն։

Նա ասաց, որ դաշինքը այն կարծիքին է՝ մրցակցությունը ընդդիմադիր ուժերի մեջ չէ և ընդդիմության բոլոր ուժերը ունենալու են մեկ թիրախ՝ օր առաջ ազատվել պատուհաս իշխանությունից․ «Մենք նաև առաջարկում ենք ռեսուրսները չծախսել 1-2 տոկոս ավել կամ պակաս ընդդիմության ձայներ հավաքելու համար, իսկ քաղաքական կոնսուլտացիաների մասով, կարող եմ ասել, որ քաղաքական կոնսուլտացիաներ, մինչև այս դաշինքի ձևավորովումը, եղել են Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ-ի հետ»,- նշեց Սոս Հակոբյանը՝ պատասխանելով, լրագրողի այն հարցին, թե ինչպես որոշվեց, Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ-ի հենց այդ դաշինքով հանդես գալը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում