Գաղտնի պացիենտներ՝ հիվանդանոցներում
01/05/2021 18:53

Նմանատիպ
Մոսկվայի հիվանդանոցներում կհայտնվեն գաղտնի պացիենտներ, որոնք կհետևեն բժշկական անձնակազմի աշխատանքներին: Այս մասին Telegram ալիքում գրում է Baza-ն:
Հրապարակման համաձայն, Մոսկվայի առողջապահության դեպարտամենտը որոշում է կայացրել ստուգողներ ուղարկել մայրաքաղաքի բժշկական հաստատություններ Ֆ.Ի.Ինոզեմցևի հիվանդանոցում տեղի ունեցած միջադեպից հետո: Բացի կանոնավոր ստուգողներից, հիվանդանոցներ կայցելեն գաղտնի պացիենտներ, որոնք քողարկված կլինեն որպես սովորական պացիենտներ և կվերահսկեն անձնակազմի վարքը:
Բուժաշխատողներին նախապես խնդրել են «ընդհանուր առմամբ իրենց պարկեշտ պահել»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում