ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ցավակցություն է հայտնել Բեյրութում ահաբեկչությունից տուժածներին
Նմանատիպ
Անվտանգության խորհուրդը օգոստոսի 15-ին Լիբանանի քաղաքական ուժերի համար կարեւորել է Սիրիայի հակամարտությանը չմիջամտելու կարեւորությունը: Հիշեցումն արվել է Բեյրութի հարավում կատարված ահաբեկչության լույսով, որի հետեւանքով 18 մարդ է զոհվել: ԱԽ-ն ցավակցություն է հայտնել ահաբեկչության հետեւանքով տուժածներին եւ կոչ է արել լիբանանցիներին «պահպանել ազգային միասնությունը երկրի կայունությունը խախտելու փորձերին դեմ հանդիման»: Իրենց հայտարարության մեջ Անվտանգության խորհրդի անդամները նշել են Լիբանանում բոլոր ուժերի կողմից սիրիական ճգնաժամին չմիջամտելու քաղաքականությունը հարգելու անհրաժեշտությունը, որը հաստատված է 2012 թվականին Բաաբդում ստորագրված հռչակագրով:
Ահաբեկչական գործողությունը նախօրյակին կատարվել է Բեյրութի հարավում՝ շիաների «Հզբոլլահ» խմբավորման կենտրոնակայանի մոտ, որը բացահայտորեն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ընդդիմության հետ նրա դիմակայությունում: Ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է 18, վիրավորվել՝ 290 մարդ: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Սարայաթ Աիշա-Ումմ մուամինին» ահաբեկչական խմբավորումը: Այսօր երկրում սուգ է հայտարարված զոհվածների հիշատակին:
Ավելի վաղ ահաբեկչության քննադատությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի քարտուղար Պան Գի Մունը, որը հորդորել է լիբանանցիներին «համախմբվել իշխանության կառույցների շուրջ եւ ուշադրությունը կենտրոնացնել Լիբանանի անվտանգության եւ կայունության ապահովման վրա»:
Իր հերթին Լիբանանի նախագահը տեղի ունեցածի համար մեղադրել է Իսրայելին՝ հայտարարելով, որ հրեական պետությունը «փորձում է խախտել լիբանանյան ժողովրդի կայունությունն ու տոկունությունը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում