Բաքու հասած ռուսական ռազմանավերը սկսել են կրակել
16/08/2013 10:49
Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի’ օգոստոսի 13-ին Ադրբեջան կատարած այցի առիթով նախօրեին Բաքու հասած ռուսական ծովուժի «Դաղստան» եւ «Վոլգոդոնսկ» ռազմանավերը սկսել են կրակել’ մասնակցելով Կասպից ծովում Ռուսաստանի նավատորմի վարժանքներին:Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վարժանքներում, որոնք ղեկավարում է ՌԴ Կասպյան նավատորմի հրամանատար, փոխադմիրալ Սերգեյ Ալյոկմինսկին, մասնակցում են տասից ավելի ռազմանավեր եւ մատակարարման նավեր, «Բալ» համակարգի առափնյա հրթիռային դիվիզիոնը, ինչպես նաեւ 50 միավոր մարտական տեխնիկա եւ նավատորմի 1300-ից ավելի նավաստիներ:
ՌԴ Կասպյան նավատորմի ծովային վարժանքները կշարունակվեն մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում