Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի առաջնորդին արգելել են մտնել Բաքու
Նմանատիպ
Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի խորհրդակցային մարմնի ղեկավար, այսպես կոչված Հարավային Ադրբեջանի անկախության համար շարժման առաջնորդներից Մահմուդալի Չոհրաղանլըին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան: Նա իր որդու’ Ալփարսլանի հետ Վաշինգտոնից մեկնել էր Ֆրանկֆուրտ, այնուհետեւ ժամանել Բաքու, սակայն նույն չվերթով արտաքսել են երկրից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպր? ?ս»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:Չոհրաղանլըն բացահայտ կոչեր է հնչեցնում Իրանի Ատրպատական նահանգը «Հարավային Ադրբեջան» հռչակելու համար: Նրա կողմից ստեղծված շարժումը ակտիվ գործունեություն է տանում այդ ուղղությամբ, ինչն առաջացրել է Իրանի կառավարության զարյրույթը:
Չոհրաղանլըն 15 տարի առաջ արտաքսվել է Իրանից, եւ այժմ բնակվում է ԱՄՆ-ում: Թուրքիա եւ Ադրբեջան վերադառնալու նրա բոլոր փորձերը հաջողություն չեն ունեցել: Այդ երկրների իշխանությունները չեն ցանկանում «փչացնել» հարեւան Իրանի հետ հարաբերությունները, որը Չոհրաղանլըի ղեկավարած շարժումը հայտարարել է անջատողական եւ ծայրահեղական: Պաշտոնական Բաքվի ներկայացուցիչներն ավելի վաղ հասկացրել են, որ Չոհրաղանլըի այցն Ադրբեջան կարող է բարդություններ առաջացնի Թեհրանի հետ հարաբերություններում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում