Հայ եւ թուրք գործարարները հանդիպել են Վանում
Նմանատիպ
Վանում հայ եւ թուրք գործարար շրջանակների ներկայացուցիչների հանդիպում է տեղի ունեցել’ Վանի երիտասարդ գործարարների միության եւ Հայ արդյունաբերողների ու գործարարների միության կողմից կազմակերպված համաժողովի շրջանակում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, համաժողովի ընթացքում մասնակիցները կարեւորել են, որ երկու երկրների ժողովուրդների միջեւ վերաբերմունքը բարելավելու համար անհրաժեշտ է տնտեսական հարաբերություններ ստեղծել:
Համաժողովում հայկական կողմը նշել է, որ չնայած փակ սահմանին եւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը’ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ տարեկան մոտ 220 մլն դոլարի առեւտուր է իրականացվում, ինչում կարող է մեծ առաջընթաց ունենալ սահմանի վերաբացման եւ դիվանագիտական խնդիրների վերացման դեպքում: Թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել տնտեսական ոլորտում համագործակցության համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում