Թուրքերը վերանորոգում են Էրզրում- Հայաստան երկաթուղագիծը
16/08/2013 13:22
Նմանատիպ
Թուրքիայի պետական երկաթուղիները շարունակում են Էրզրումից մինչեւ Հայաստանի Հանրապետության հետ Աքյաքա սահմանակետ ձգվող երկաթուղու վերահսկողական, խնամքի եւ վերանորոգման աշխատանքները, որոնք սկսել են մայիսից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:
Թուրքիայի երկաթուղային ճանապարհների Էրզրումի բաժանմունքի տնօրեն Յունուս Եշիլյուրթը լրագրողներին ասել է, որ 1317 կմ երկարությամբ երկաթուղային ճանապարհի վրա 88 երկաթուղայինների մասնակցությամբ կատարվող աշխատանքներն արդեն հասել են Կարս: «Ծրագրում ենք մինչեւ տարեվերջ ավարտին հասցնել Կարս-Աքյաքա, այսինքն’ մինչեւ Հայաստանի սահման երկաթուղու վերանորոգման աշխատանքները», – ասել է նա’ վստահեցնելով, որ աշխատանքներն իրականացվում են ամենաբարձ որակով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում