Զիդանը կհեռանա՞ մրցաշրջանի ավարտից հետո
Նմանատիպ
Հանդերձարանում այնպիսի զգացողություն է, որ Զիդանը հոգնել է զբաղվել իր վերահսկողությունից դուրս իրադարձություններով՝ վնասվածքներով, օրացույցով և քննադատությամբ: Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո իրավիճակը հասավ իր գագաթնակետին, իսկ Զիդանի տրամադրությունը շարունակում է վատթարանալ:
Նշվում է, որ Զիդանն այլևս չի կարող հույս դնել իր որոշ խաղացողների աջակցության վրա, ինչպիսիք են Մարսելոն ու Իսկոն, ովքեր դժգոհ են իրենց դերերից:
Զիդանը ձանձրանում է նաև առօրյայից, որին հետևում է ավելի քան 12 ամիս: Նա հաճույք է ստանում մարզումից, բայց հակակորոնավիրուսային արձանագրությունները ազդում են նրա տրամադրության վրա։ Այժմ մարզիչը պետք է ցնցուղ ընդունի տանը և նախապատրաստական աշխատանք կատարի ֆուտբոլիստներից հեռու:
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հույս ունի, որ Զիդանը կկարողանա համոզել նրան մինչև վերջ իրականացնել պայմանագիրը: Բայց մադրիդյան ակումբի տնօրենների խորհուրդը կհարգի ֆրանսիացու ցանկացած որոշում:
Սիրարփի ԱՂԱԲԱԲՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում