ԿԳՄՍՆ-ում 450 միլիոնի մեկ անձից գնում են կատարել մեկ շաբաթում

Նմանատիպ
Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունն այս շաբաթ 297 միլիոն դրամ է հատկացրել պետական բյուջեից և մեկ անձից գնում է կատարել «Զանգակ-97» ՍՊԸ-ից։
Նախարարությունն առանց մրցույթ հայտարարելու գումարը հատկացրել է մեկ ընկերության՝ դասագրքեր գնելու նպատակով։ Հրատարակչության հետ պայմանագիրը նախարարությունը կնքել է մայիսի 7-ին։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս շաբաթ ևս մեկ գնում է կատարել ու դարձյալ նախընտրել է մեկ անձից։
ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի վերականգնման աշխատանքները կատարելու համար, առանց մրցույթ հայտարարելու, նախարարությունը 141 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Մանուկյան Քնսթրաքշն» ընկերության հետ, որպեսզի 180 օրվա ընթացքում ընկերությունը վերանորոգի «Ճանապարհաշինարարներ» արձանը։
Մեկ անձից գնումները կատարվում են հրատապ դեպքերի ժամանակ, բայց թե որքանով է հրատապ արձանի վերանորոգումը կամ դասագրքերի գնումը` հայտնի չէ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում