Իրանի ԱԳ նախարարը նշանակվել Է Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավարի պաշտոնում
Նմանատիպ
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Ալի Աքբար Սալեհիին ազատել Է արտաքին գործերի նախարարի պաշտոնից՝ նրան նշանակելով փոխնախագահի եւ Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավարի պաշտոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 16-ին հաղորդել Է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը:
1997-ից մինչեւ 2005 թվականը Սալեհին Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանն (ՄԱԳԱՏԷ) առընթեր Իրանի ներկայացուցիչն Էր: 2007-2009 թվականներին նա զբաղեցրել Է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, իսկ 2009-ից մինչեւ 2010 թվականը եղել Է Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավարը:
Իրանի խորհրդարանը (մեջլիսը) օգոստոսի 15-ին հաստատել է նախարարների պաշտոններում երկրի նախագահ Հասան Ռոուհանիի առաջարկած 18 թեկնածություններից 15-ը: Ինչպես հայտնել է մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին, պատգամավորները չեն հաստատել կրթության նախարարի, գիտության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների գործերի գերատեսչության ղեկավարի, ինչպես նաեւ սպորտի եւ երիտասարդության գործերի նախարարի պաշտոնների թեկնածուներին: Նախարարությունների հաստատված ղեկավարների թվում են նավթի նախարար Բիժեն Զանգենեն, ներքին գործերի նախարար Աբդոլռզա Ռահմանի Ֆազլին, Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Ալի Թայեբնիան եւ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Ռոուհանիի կողմից առաջադրված բոլոր թեկնածուներն էլ նորեկներ չեն քաղաքականության մեջ եւ էկոնոմիկայում: Նրանց մեծ մասն ավելի վաղ պաշտոններ է զբաղեցրել Իսլամական Հանրապետության նախագահներ Ալի Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանիի եւ Մոհամադ Խաթամիի կառավարություններում, հայտնի են իրենց չափավոր պրագմատիկ հայացքներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում