Չինաստանում ուղղաթիռը բռնկվել է օդում և կործանվել․ երկու մարդ է մահացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10/05/2021 18:23

Նմանատիպ
Չինաստանում ուղղաթիռ է կործանվել, որի արդյունքում զոհվել են անձնակազմի երկու անդամները, ևս երկուսն անհայտ կորել են: Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավում գտնվող Յուննան նահանգում: Ինչպես տեղեկացնում է Analitik.am-ը, այս մասին հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը:
Նախնական տվյալներով, ուղղաթիռն ընկել է Էրխայի լիճը․ Օդանավում չորս մարդ է եղել: Փրկարարները կարողացել են գտնել նրանցից երկուսին, սակայն նրանց կյանքը չի հաջողվել փրկել: Անհայտ կորածների որոնումները շարունակվում են:
Տեսանյութը՝ ստորև:
Հետևեք մեզ նաև Telegram-ում