Sotheby’s-ն աճուրդի է հանել Վասիլի Կանդինսկիի` 25-35 մլն դոլար գնահատվող կտավը

Sotheby’s-ն աճուրդի է հանել Վասիլի Կանդինսկիի` 25-35 մլն դոլար գնահատվող կտավը

Ռուս նկարիչ Վասիլի Կանդինսկիի (1866-1944 թթ.) կտավներից մեկը, որն ավելի քան կես դար մասնավոր հավաքածուի մաս է կազմել, աճուրդի է հանվել Լոնդոնում:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով Sotheby’s աճուրդի տանը, վաճառքը ժամանակակից արվեստի գործերի աճուրդի շրջանակում կկայանա հունիսի 29-ին: Умиротворенные напряженности անվանումը ստացած կտավը, որը ստեղծվել է 1937 թվականին, գնահատվում է 18-25 մլն ֆունտ ստերլինգ (25-35 մլն դոլար):

Կտավը ժամանակին գնել էր Կանդինսկիի ընկերներից մեկը` բարերար Սողոմոն Գուգենհայմը: Նյու Յորքում Գուգենհայմի անվան ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուում, ընդհանուր առմամբ, Կանդինսկիի մոտ 150 աշխատանք է ընդգրկված:

Աղբյուր՝ Tert.am

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում