Վատ նորություններ՝ այս Ազգային ժողովի պատգամավորների համար

Նմանատիպ
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իրավունքի ուժով Ազգային ժողովը արձակելու դրական կողմերից մեկն այն է, որ շուրջ 2,5 տարվա ապազգային գործունեության և ձրիակերության համար պարգևավճար ստացած և մեր պետականությունը կործանած իմքայլական ուսապարկերը չեն օգտվի «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնություններից, այսինքն` կենսաթոշակայի տարիքում չեն ստանա բարձր կենսաթոշակ, քանի որ առնվազն մեկ սահմանադրական ժամկետ չեն զբաղեցրել ՀՀ ԱԺ պատգամավորի պաշտոնը։
Այդ ուսապարկերը բեռ դարձան մեր ուսերին, լավ է գոնե բեռ չեն դառնա մեր երեխաների համար, չնայած նրանց կործանարար գործունեության հետևանքները դեռ իրենց վրա կկրեն հայ ժողովրդի մի քանի սերունդներ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում